Հասարակություն 

Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ․ ո՞վ է վճարել

analitik.am

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ շվեյցարական հայտնի թերթերից մեկը դրական հոդված է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին․ «Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատելով դրական»:

«Կառավարության մեր աղբյուրներից կարողացանք ճշտել, որ հոդվածն իրականում պատվիրված է և բավական թանկ է արժեցել։ Կառավարության մեր աղբյուրի պնդումը ստիպեց փոքրիկ հետաքննություն իրականացնել և համացանցի բաց աղբյուրներից պարզել իրականությունը։

Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հիմնականում հենց պատվիրված հոդվածներ է հրապարակում։ Prnews.io կայքում առկա են տվյալներ թերթի պատվերով հոդվածի արժեքի և ծառայությունների մասին (հոդված կարող եք պատվիրել այստեղ)։ Գնային առումով «Berner Zeitung»-ը կարելի է համարել  միջին թանկության ծառայություններ մատուցող։ Մեկ հոդվածի պատվիրման համար նվազագույնը անհրաժեշտ է վճարել 6 մլն 660 հազար 199 դրամ։ Բայց առկա են հավելյալ ծառայություններ, որոնք գինը կարող են հասցնել մինչև 6 940 000 դրամ։ Այդ ծառայություններն են՝ թեմատիկ բաժին 2 մլն 758 հազար 199 դրամ, անգլերեն թարգմանություն 74 572 դրամ, SEO գրառում 99 430 դրամ, 1000 և ավել դիտում 99 430 դրամ, հոդվածի պատրաստում փորձագետի կողմից 248 575 դրամ»»,-գրում է Politik.am-ը:

Ավելին՝ Politik.am

Նույն շարքից