Հասարակություն 

Եղվարդի ծննդատունը չի փակվում. Մարզպետը «լեզու է գտել» Արսեն Թորոսյանի հետ

analitik.am

Եղվարդ քաղաքի «Նաիրի» բուշկենտրոնի ծննդօգնության բաժանմունքը շարունակում է գործել և կատարել իր գործառույթները: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Պետրոսյանն այս հայտարարությամբ հանդես եկավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո:

Ինչպես երևում է, մարզպետը կարողացել է «լեզու գտնել» նախարարի հետ, ով քիչ անց՝ ժամը 16:00-ին հանդես է գալու մամուլի ասուլիսով: Մարզպետը նախարարին ներկայացրել է, որ դրական դինամիկա կա՝ համոզելով նրան ետ կանգնել մտադրությունից:

 

Նույն շարքից