Իրավապահներն անպայման կհստակեցնեն ամեն ինչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մինչև հիմա իրավապահները չեն կարողանում պարզել՝ արդյո՞ք ինքնասպան է եղել Արթուր Աջամյանը, թե նրան սպանել են:
Տոնոյանը նաև հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ բանակում զոհերի թիվը պատմական մինիմումին է հասցված:
Այն դիտարկմանը, որ հակառակ պնդումներ անողներ կան, Տոնոյանն ասաց, որ հաշվարկման համակարգի խնդիր կա՝ ինչը՝ հաշվարկվել է նախկինում, ինչը՝ հիմա. «Հիմա բոլոր դեպքերը հաշվարկվում են»:
Հարցին, թե ինչ պետք է անել բանակում միջանձնային խնդիրներից խուսափելու համար, Տոնոյանը պատասխանեց, որ դա պետք է անել կարգապահության բարձրացման և սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ. «Մենք ամեն ինչի կհասնենք»: