Քաղաքականություն 

Էդմոն Մարուքյանը չի ցանկանում մտնել Փաշինյանների ու Վանեցյանների հարաբերությունների մեջ

Երեկ ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանն ասաց, որ Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախաձեռնել:

Լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում այդ տեղեկությունները, ասաց, որ երեկ իր ծնունդն է եղել. «Երեկ մենք հանդիպել ենք ոստիկանության պետի հետ, հետո չեմ հետևել»:

«Իսկ եթե հեղաշրջման փորձի մասին հայտարարություն է արվում, դա նշանակում է, որ այդ հիմքերով հարուցված գործ պետք է լինի»,-ասաց Մարուքյանը:

ԱԺ պատգամավորը ծանոթ է ՀԺ-ում տպագրված հայտնի հոդվածին, սակայն չի ուզում դրա քննարկումների մեջ մտնել. «Նախկինում երկու մտերիմ մարդկանց միջև քննարկումներ են: Ես այլոց հարաբերությունների մեջ չեմ մտել ու չեմ պատրաստվում մտնել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից