Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում 2019 թվականին ավելի քիչ երեխա է ծնվել, քան՝ 2018-ին, բայց լավ նորություն էլ կա. Արսեն Թորոսյան

analitik.am

Հայաստանում 2019 թվականին ավելի քիչ երեխա է ծնվել, քան՝ 2018-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ անկման տեմպն ավելի ցածր է, քան՝ 2017-18 անկմանը. «2017-18-ին մենք ունեցել ենք -1000 ծնունդ, 18-19-ը՝ -700»:

«Եթե տենդենցն այսպես գնա, մենք ունենալու ենք նախ զրոյական մակարդակ, հետո՝ աճ: Դեմոգրաֆիական վիճակը շտկվելու մեծ շանսեր կան: Ոչ պատշաճ ծառայություններ պահելով չէ, որ մենք պետք է ծնելիությունն ավելացնենք: Հակառակը՝ դա արվում է պատշաճ ծննդօգնության միջոցով»,-ասաց նա:

Թորոսյանը նաև ներկայացրեց այն ծախսերը, որոնք արվել են տարբեր ծննդատների վերակառուցման, նորոգման, վերազինման, կառուցման համար:

Նույն շարքից