Հասարակություն 

Տաշքենդում սպանել են հայտնի հայ դիզայներին

analitik.am

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սպանել են ծագումով հայ հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

«Նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել գիշերը՝ մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում»,-գրում է Կոմերսանտը։

Նշվում է, որ հայտնի դիզայների սպանության լուրը հաստատել են Հանրապետության գլխավոր դատախազությունում, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Նարիման Գրիգորյանն Ուզբեկստանում ժամանակակից հագուստի հայտնի դիզայներ էր։ Տաշքենդի կենտրոնում գործում էր շոու-ցուցասրահ ծագումով հայ երիտասարդ դիզայների համար, ով նաև պարուսույց էր։

Նույն շարքից