Հասարակություն 

Մանվել Գրիգորյանն անգիտակից վիճակում է՝ վերակենդանացման բաժանմունքում

analitik.am

Այսօր հայտնի դարձավ, որ Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «A1+»-ը:

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը, մեկնաբանելով Գրիգորյանի առողջական վիճակը,  նշեց, որ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստից առաջ է զանգահարել «Նաիրի» բժշկական կենտրոն և տեղեկացել իր պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ։

«Ցանկանում եմ փաստել, որ ըստ էության, նման հիվանդությունների տեր անձնավորությանը պահելով կալանքի տակ և նման պայմաններում՝ ահավասիկ ունեցանք այդ արդյունքը։ Վերջինս ոչ թե կալանք, այլ պատիժ է կրում», - նշեց Բաղդասարյանը։

Գրիգորյանի առողջական վիճակի մասով փաստաբանն ասաց, որ վերջինս անգիտակից վիճակում պառկած է վերակենդանացման բաժանմունքում։

«Միացված է տարբեր տեսակի դեղամիջոցների, սիստեմաների։ Ավելի մանրամասն կարող եք «Նաիրի» բժշկական կենտրոնից ճշտել», - եզրափակեց պաշտպանը։

Նույն շարքից