Հասարակություն Տեսանյութեր 

Մենք որևէ բժշկական կենտրոն չենք փակում. Արսեն Թորոսյանն առանձին խոսեց Մարալիկի մասին

analitik.am

Մենք որևէ հիմնարկ չենք փակում, որևէ ԲԿ չի փակվելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ուղղակի որոշ ԲԿ-ներում դադարեցվելու է ծննդօգնությունը:

Խոսելով մասնավորապես Մարալիկի առողջության կենտրոնի մասին՝ Թորոսյանն ասաց՝ եթե այնտեղ չհամապատասխանող համապատասխանությունները բավարարվեն, ծննդօգնության ծառայությունը չի դադարեցվի: Թորոսյանը նշեց, թե ինչեր չունի Մարալիկի առողջության կենտրոնը՝ հավելելով, որ լրացումներն արվելուց հետո քննարկում կլինի ու ժամանակավորապես կթույլատրեն կենրոնին շարունակել ծննդօգնության ծառայությունը, սակայն եթե պայմանական մեկ տարվա ընթացքում կենտրոնը չսկսի տարեկան ընդունել առնվազն 150 ծնունդ, այն կփակվի, քանի որ դա սկզբունքային հարց է:

Բոլոր այն կենտրոնները, որտեղ այսօր քննարկվում է դադարեցնել ծննդօգնությունը, որտեղ սակայն տարեկան ընդունում են 150-ին մոտ ծնունդներ, եթե համապատասխանությունների հարցը լուծվի, ժամանակ կունենան առնվազն 150 թվին հասնելու համար:

Նույն շարքից