Հասարակություն 

Մեգան Մարքլը հրաժարվել է ընտանեկան խորհրդի ժամանակ լսել Մեծ Բրիտանիայի թագուհուն

analitik.am

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքի խորհրդի ժամանակ հրաժարվել է լսել թագուհուն: Այս մասին հայտնում է Evening Standard-ը:

Ենթադրվում էր, որ Մարքլը, ով 8-ամսյա երեխային թողել էր Կանադայում, բանակցություններին կմիանա հեռախոսով: Սակայն արդյունքում նա ու արքայազնը հրաժարվել են այդ գաղափարից: Նրանք որոշել են, որ ընտանեկան խորհրդին Մարքլի մասնակցության անհրաժեշտությունը չկա:

Հունվարի 13-ին, բրիտանական թագավորական ընտանիքը հավաքվել է, որպեսզի քննարկի արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանակցություններին մասնակցել են նաև արքայազներ Չարլզն ու Ուիլյամը:

Նույն շարքից