Մորդովիայ №5 ուղղիչ աշխատանքային գաղութում ստուգումներ են սկսվել միջադեպով, որի մասնակիցներից մեկն էլ ՌԴ ՆԳՆ հակակոռուպցիոն մարմնի նախկին աշխատակից, գնդապետ Դմիտրի Զախարչենկոն է:
Տեղի իշխանությունները հայտնում են, որ գնդապետ Զախարչենկոն բախում է ունեցել մեկ այլ կալանավորի հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի:
Հիմնարկի անվտանգության աշխատակիցները ժամանակին միջամտել են, իսկ ավելի ուշ առաջին օգնություն ցույց տվել կողմերին:
Իրավապահները սկսել են զբաղվել գործով: