Բարի օր Քաղաքականություն 

Հիմա էլ Իլհամ Ալիևն է պատասխանել Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնին, ով հայտարարել էր, որ 2020 թվականին Հայաստանը ՀՆԱ-ով առաջ է անցնելու Ադրբեջանից:

Տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ալիևը հայտարարել է, որ նման բան լինել չի կարող և որոշ թվե է ներկայացրել:

Նրա խոսքերով, անցած տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 47,6 միլիարդ դոլար, Հայաստանի՝ 13 միլիարդ, իսկ մեկ շնչի մասով՝ համապատասխանաբար 4800 և 4500 դոլար:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի դրամական պահուստները կազմում են 51 միլիարդ դոլար, Հայաստանի՝ 2 միլիարդ:

Հարևան երկրի ղեկավարը հավելել է, որ տնտեսական ցուցանիշներով Ադրբեջանը բարձրագույն լիգայում է, իսկ Հայաստանը՝ 3-ը, ու այս տարբերությունը շարունակելու է աճէլ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի հայտարարությունները հերքել էին նաև Վրաստանից, սակայն նա դեռ լռում է:

Նույն շարքից