Հասարակություն 

Միայն կնոպկան սեղմողը չէ մեղավորը. Իրանի նախագահը՝ օդանավի կործանման մասին

analitik.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կարծիքով Թեհրանի օդանավակայանի մոտ օդանավի կործանման համար չպետք է մեղադրել միայն մեկ առանձին մարդու:

«Մեղավորը միայն նա չէ, ով սեղմել է կնոպկան, հավանաբար կան նաև այլ մարդիկ: Ես ցանկանում եմ, որ մարդկանց ամբողջությամբ բացատրեն հարցը»,-հայտարարել է նախագահը:

Ռոհանին վստահեցրել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի ամեն ինչ պարզվի, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն, նաև երաշխավորվի, որ այլևս նման բան չի կրկնվելու:

Նույն շարքից