Ինչպես արդեն հայտնել ենք այսօր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին մեկ ձեռնպահ քվեարկող կար. ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Լրագրողների հետ զրույցում, նա հիմնավորեց այդ քվեարկությունը, ասելով. «Կա օբյեկտիվ իրականություն, որից չես խուսափի, մենք այս իրավիճակում, բնականաբար, այլընտրանքներ շատ չունեինք: Մյուս կողմից կան նպատակներ, մտածողություն, կենսագրություն, աշխարհընկալում, և ես ծանրութեթև էի անում այս երկու բաները: Եվ քանի որ շատ դժվար էր նման իրավիճակում եզրակացության գալ, ես ձեռնպահ քվեարկեցի` նախապես խմբակցությանը տեղեկացնելով, որ ես անհատապես այդ դիրքորոշումն ունեմ»: