Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ կործանված օդանավի գործի քննությամբ պետք է զբաղվի բարձրակարգ դատավոր ունեցող հատուկ դատարանը և տասնյակ փորձագետներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սա շատ կարևոր հարց է: Դատական համակարգը պետք է հատուկ դատ անցկացնի բարձր մակարդակի դատավորի և տասնյակ փորձագետների հետ: Սա անսովոր դեպք է, և ամբողջ աշխարհը կարող է հետևել գործին մեր դատարանում»,-ասել է Ռոհանին:
Հայտարարության տեքստը հրապարակված է նախագահի կայքում: