Հայաստան Քաղաքականություն 

Հունվարի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արաբկիրի քննչական բաժնի մուտքի մոտ նշելու ենք իմ 100-րդ հոբելյանական այցելությունը իրավապահներին․ Նարեկ Մալյան

analitik.am

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր ՀՀ քննչական կոմիտեից ստացա ծանուցագիր այն մասին, որ սորոսի վաստակները հերթական սուտ մատնությունն են իրականացրել իմ դեմ: Հարուցվել է հերթական քրեական գործը, որի միակ նպատակը անփոփոխ է` ինձ լռեցնելը:

2 նորություն ունեմ.

1-ին. Ես չեմ պատրաստվում լռել և երբեք չեմ հանձնվելու մինչև ինձ որևէ հոդվածով չբանտարկեն:

2-րդ. Քանի որ սա իմ 100-րդ` հոբելյանական այցելությունն է իրավապահ համակարգ, այդ կապակցությամբ ինչպես և խոստացել էի ես և իմ ընկերները կազմակերպում ենք տոնախմբություն:

Սիրելի ընկերներ և անաչառ ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրով հրավիրում եմ բոլորին հունվարի 16-ին, ժամը 10:00-ին Արաբկիրի քննչական բաժնի մուտքի մոտ միասին նշելու իմ 100-րդ հոբելյանական այցելությունը իրավապահներին:

Ծրագրում տորթ, շամպայն, փուչիկներ, գմփիկներ, երգեր, պարեր, իհարկե բարձր տրամադրություն և ծաղկեփունջ իմ նոր քննիչին:
Մուտքն ազատ է...»:

Նույն շարքից