Դատարանը չեղյալ է հայտարարել Պաղեստինի նախկին նախագահ և վարչապետ Փերվեզ Մուշարրաֆին մահապատժի ենթարկելու վճիռը: Վերջինս մեղադրվում էր պետական դավաճանության մեջ:
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ երկրի սահմանադրության վեցերորդ հոդվածը, որի հիման վրա Մուշարաֆը մեղավոր էր ճանաչվել, հետադարձ ուժ չունի: Այն փոփոխվել է 2010 թվականին, մինչդեռ նախկին նախագահի հանցագործության դեմ հարուցված գործը վերաբերում է ավելի վաղ տարիների: Հետևաբար, ո՛չ նրա գործը քննելու համար պալատի ստեղծումը, ո՛չ էլ մահվան դատավճիռը օրինական չեն: