Հասարակություն 

Կանացի պրոցեդուրան կդառնա թրենդ տղամարդկանց շրջանում

analitik.am

Կանացի հայտնի պրոցեդուրան կդառնա 2020 թ.-ի գլխավոր թրենդը տղամարդկանց շրջանում: Այսպիսի եզրակացության են եկել մատնահարդարման ամերիկացի առաջատար մասնագետները: Այս մասին հայտնում է New York Post-ը:

«Տղամարդիկ սկսել են ցուցադրել իրենց հարդարված եղունգները», - հայտարարել է աստղային մատնահարդար Բրիտնի Տոկիոն Լոս-Անջելեսից: Նրա խոսքով՝ իր հաճախորդների շարքերում Քիմ Քարդաշյանի և Քայլի Ջենների հետ մեկտեղ հայտնվել են նաև ռեփեր Լուկա Սաբբաթը և հայտնի դերասան Հարրի Սթայլսը, որի մրգային դիզայնով մատնահարդարումը հանրաճանաչ է դարձել սոցկայքերում:

Հայտնի է նաև, որ ինսթագրամում հայտնվել են 1,4 հազար #guynails հեշթեգներ: Շատ տղամարդիկ իրենց մատնահարդարումը համապատասխանեցնում են դաջվածքներին:

Նույն շարքից