Իրավական Հասարակություն 

Ծնողները տարվել են մոլախաղերով և վտանգի ենթարկել իրենց երեխայի կյանքը՝ մոռանալով նրա մասին

analitik.am

Անպատասխանատու ծողները տարվել են խաղասրահի մոլախաղերով և վտանգել իրենց երեխայի կյանքը: Այս մասին հայտնում է CNN-ը:

Հայտնի է, որ ամերիկյան Տեխաս նահանգում 21-ամյա մայրը և 29-ամյա հայրը գնացել են մոլախաղեր խաղալու և թողել իրենց 1,5 տարեկան երեխային մեքենայի մեջ՝ մոռանալով փակել մեքենայի դռները: Նրանք պարբերաբար մոտեցել են մեքենային և հետևել երեխային, սակայն հերթական անգամ մոտենալով՝ հայտնաբերել են, որ մեքենան և երեխան անհետացել են: Ծնողները ոստիկանություն են դիմել:

Մոտակա այգու աշխատակիցը մեկ ժամ հետո տեսել է մոլորված և ցրտահարված երեխային, որին տեղափոխել են հիվանդանոց: Իսկ ոստիկանությունը պարզել է, որ 2 դեռահաս, տեսնելով դռները բաց թողնված մեքենան, գողացել են այն՝ թողնելով երեխային այգում:

Դեռահասները կալանավորվել են, իսկ ծնողներին մեղադրել են երեխային առանց խնամքի թողնելու համար:

Նույն շարքից