Հայաստան Քաղաքականություն 

Ամեն օր երկրպագեք գործող իշխանությանը՝ ձեր նկատմամբ ցուցաբերած այս վերաբերմունքի համար. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամեն օր երկրպագեք գործող իշխանությանը՝ Ձեր նկատմամբ ցուցաբերած այս վերաբերմունքի համար։

Ուղղակի ապշում եմ, որ նախկին քաղաքական իշխանության տարբեր դեմքեր և նրանց հետ որևէ ձևով փոխկապակցված սուբյեկտներ դժգոհ են այսօրվա իշխանությունից։ Չի՛ կարելի լինել այդ աստիճան երախտամոռ ու անշնորհակալ։

Լսե՛ք, այս իշխանության օրոք Ձեր գերակշռող մեծամասնությունը վայելում է նախկին տարիների ընթացքում կուտակած ահռելի հարստությունը։ Ձեր գերակշռող մեծամասնությունը մինչ օրս որևէ լուրջ հետապնդման չի ենթարկվել։ Որևէ քրեաօլիգարխ մինչ օրս պատասխան չի տվել նախկինում իր կատարած ենթադրյալ հանցագործությունների համար։ Ձեր գերակշռող մեծամասնությունից մինչ օրս չեն հարցրել, թե որտեղի՞ց Ձեզ այդ միլիոնավոր դոլլարներն ու դղյակները։ Ձեզանից հատուկենտ մարդիկ են կանգնած իրապես ինչ-որ բան կորցնելու վտանգի առաջ։

Դուք այսօր, ինչպես երբևէ, վայելում եք տարիներ շարունակ արտոնյալ պայմաններում Ձեր կուտակած հարստությունը։ Ավելի՛ն, այս երկու տարվա ընթացքում Ձեզանից շատերն ավելի են հարստացել։ Ձեզանից որևէ մեկի վերաբերյալ մինչ այս պահը գոյություն չունի օրինական ուժի մեջ մտած թեկուզ մեկ դատավճիռ՝ իրականացրած ենթադրյալ թալանի, յուրացումների, վատնումների, խարդախության, շորթման, և այլ հափշտակությունների համար։

Ձեր դժգոհությունն իսկապես հասկանալի չէ։ Դուք էլ ի՞նչ եք ուզում։

․․․Ամեն օր երկրպագեք գործող իշխանությանը՝ Ձեր նկատմամբ ցուցաբերած այս վերաբերմունքի համար, իսկ ժամանակը կտա այն հարցի պատասխանը, թե արյդյո՞ք ճիշտ էր այս քաղաքականությունը, թե՞, այնուամենայնիվ, պետք է գործեր պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը․․․»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից