Հայաստան Քաղաքական 

Չէ, իրականում, գժվելու բան է. Արման Աբովյանը՝ Արայիկ Հարությունյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կրկին ստիպված եմ դիմել կառավարությանը, այս անգամ` ԿԳՄՍ նախարարին, քանի որ այն, ինչ կատարվում է «Արմաթ» ինժեներական կրթական լաբորատորիաների շուրջ անհասկանալի է և չափազանց մտահոգիչ։

Ես միշտ փորձել եմ հասկանալ յուրաքանչյուր քայլի տրամաբանությունը, նույնիսկ երբ կտրուկ համաձայն չեմ եղել իշխանությունների այս կամ այն որոշումների հետ: Սակայն այս իրավիճակը չի տեղավորվում իշխանությունների կողմից հռչակած «ներառական» կրթության գաղափարի մեջ, ո՛չ էլ տեղավորվում է տարրական տրամաբանության մեջ։

Վստահ եմ, որ ոչ ոք ինձ չի կարող բացատրել, թե ինչու ՀԱՅԿԱԿԱՆ «Արմաթ» կրթական ծրագիրը (որն, ի դեպ 2016 թ արժանացել է ամենաբարձր մրցանակի WITSA-ի կողմից) հանկարծ կարող է զրկվել պետության աջակցությունից, և դա այն պարագայում, որ IT ոլորտը հռչակվել է որպես գերակայող ուղղություններից մեկը հայկական տնտեսության զարգացման համար։

Չէ, իրականում, գժվելու բան է:

Դե լավ, առայժմ զերծ կմնամ ինչ-որ կտրուկ եզրակացություններից և անհամբեր կսպասեմ պատասխանի ԿԳՄՍ նախարարությունից։

ՀԳ. Այս ամենն արդեն դառնում է չափազանց լուրջ խնդիր»:

Նույն շարքից