Հայաստան 

Նախագահը Սասուն Պասկևիչյանին շնորհավորել է ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

 Նախագահի ուղերձում ասված է.

 

«Ձեր երգերը մեծ ժողովրդականություն են վայելում և արժանիորեն սիրվում ու գնահատվում կատարողների և ունկնդիրների կողմից: Գնահատելի է նաև Ձեր հասարակական եռանդուն և արդյունավետ գործունեությունը, որ Դուք ծավալել եք հայրենիքում և սփյուռքում:


Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ»:

Նույն շարքից