Ալբանացին հրկիզել է ինքն իրեն Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի առջև: Այս մասին հայտնում է France Bleu-ն:
Դեպքը պատահել է տեղական ժամանակով ժամը 16:00-ին: Տղամարդը ողողել է իրեն դյուրավառ հեղուկով և հրկիզել: Դեպքի վայր ժամանած փրկարարները տուժածին տեղափոխել են հիվանդանոց գլխի և ձեռքերի ծանր աստիճանի այրվածքներով:
Տղամարդու արարքի պատճառները հայտնի չեն: