Հասարակություն գլխավոր 

Հրապարակվել է նոր տեսանյութ, թե ինչպես են իրանական հրթիռները խոցում ուկրաինական օդանավը /տեսանյութ/

Թեհրանի օդանավակայանի մոտ ուկրաինական օդանավը իրանական ուժերի կողմից խոցվել  երկու հրթիռով: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավի ուղղությամբ թռչում նախ առաջին հրթիռը, իսկ 12 վայրկյան անց հարվածում է նաև երկրորդը:

Պարբերականը գրում է, որ տեսանյութի չկեղծված լինելը հաստատվել է:

Ավելի վաղ Թեհրանն ընդունել էր, որ իրանական ուժերն են խոցել 176 մարդ տեղափոխող օդանավը՝ այն ընկալելով որպես թշնամական օբյեկտ:

Նույն շարքից