Հունվարի 14-ին Իրաքում գտնվող ամերիկյան բազաներից մեկը ենթարկվել է հրթիռային հարձակման: Այս մասին հայտնում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:
Հայտնվում է, որ նշյալ բազայում տեղակայված են ամերիկացի զինծառայողներ: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնվում:
Այլ աղբյուրները հարձակման փաստը չեն հաստատում: Նշյալ բազան տեղակայված է Բաղդադից 30 կմ հեռավորության վրա: