ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Ղասեմ Սուլեյմանիի սսպանությունն արդարացնելու համար սուտ հիմնավորումներ ներկայացնելու մեջ:
«Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ նա ուղղակի ստել է մեզ ասելով, որ Սուլեյմանիի սպանության պատճառն այն է, որ վերջինս պատրաստվում էր հարձակում իրականացնել մեր դեսպանատների վրա»,-հայտարարել է Բայդենը:
Բայդենը քննադատել է Թրամփին՝ հայտարարելով, թե վերջինս իր արարքներով ԱՄՆ-ին դրել է մի դրության մեջ, որ Վաշինգտոնը կարող է ստիպված լինել Իրաքից դուրս բերել իր ուժերը, որոնք պետք է պայքարեին ԻՊ-ի դեմ:
«Մենք կորցրել ենք տարածաշրջանում մեր դիրքը, կորցրել ենք մեր դաշնակիցներն աջակցությունը: Հաջորդ նախագահը պետք է կարողանա այդ մարդկանց հավաքել, վերականգնել մեր կապերը և պնդել, որ Իրանը վերադառնա համաձայնագրին»,-ասել է Բայդենը: