Հայաստան 

Ռուբիկ Հակոբյանը` եռյակի ներսում առկա խնդիրների մասին

analitik.am

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը խոստովանում է, որ եռյակում խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Ռուբիկ Հակոբյանը նկատեց, որ դեռևս այն ժամանակ, երբ ոչ իշխանական ուժերի համագործակցությունը խորհրդարանական ձևաչափից դուրս չէր եկել, օրակարագը միասնական էր: «Սակայն երբ համագործակցությունն ընդլայնվեց և ստացավ միջկուսակցական մակարդակ, արդեն սկսվեցին խնդիրները: Եղան հակասական հայտարարություններ, որոնք արդեն խոսում էին միասնական օրակարգի բացակայության մասին»,- նշեց Հակոբյանը:



Նրա գնահատմամբ` խնդիրներն առաջանում են նաև այն պատճառով, որ եռյակի անդամ քաղաքական ուժերի առաջնորդները քիչ են հանդիպում: «Միայն այն, որ եռյակի անդամ քաղաքական ուժերի առաջնորդների ընդամենը մեկ եռակողմ հանդիպում է եղել, բավական է, որպեսզի այդ խնդիրները լինեն: Եթե եռյակի լիդերներն ավելի լուրջ անցնեն գործի, կարծում եմ, որ այս շարժումը նոր թափ կստանա»,- նշեց նա: Ռուբիկ Հակոբյանը հույս հայտնեց, որ առկա խնդիրները տեխնիկական են և առաջիկայում կկարգավորվեն:

Նույն շարքից