Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Սորոսի սիրած գործիքը թալանչիների դեմ պայքարի դիմակի ներքո թալանելն է. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է տեղի ունենում, երբ Սորոսն ամբողջությամբ վերցնում է երկրում իշխանությունը:

Սա Տոմաշ Ֆիալան է, ով հանդիսանում է Transparency international-ի ուկրաինական գրասենյակի տնօրենը, միևնույն ժամանակ Ուկրաինայում գործող խոշոր ներդրումային Dragon capital ընկերության նախագահը:

Տոմաշի հիմնական գործունեությունը բիզնես ոլորտում է, սակայն նա Ուկրաինայում ֆինանսավորում է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների՝ «կոռուպցիայի դեմ պայքարելու» համար, ԶԼՄ-ներին՝ «ժողովրդավարական արժեքներ»,«իրավահավասարություն» և այլ առաջին հայացքից բարի նպատակների համար: Սակայն, այս «բարեգործական» ծրագրերն ընդամենը կուտ են Ուկրաինայի ժողովրդի համար,որպեսզի նրանք քիչ դիմադրեն
երբ իրենց թալանում են և յուրացնում ազգային կապիտալը:

Այսպես՝ Dragon capital-ն Ուկրաինայում զբաղվում է գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի գնմամբ՝ այդ թվում պետության սեփականություն հանդիսացող հսկայական տարածքների, այդ հողերի վրա կառուցապատման աշխատանքների իրագործմամբ, առևտրային կենտրոնների ձեռքբերմամբ և այլ ներդրումային ծրագրերով:

Արդեն իսկ ընկերությունը տիրապետում է հսկայական հողերի Ուկրաինայում,
որոնք գնել է գյուղացիներից կոպեկներով:

Ի դեպ, Տոմաշի կազմակերպության դեմ ներկայացրած ոչ մի հայց ուկրաինական դատարանը, որպես կանոն, չի բավարարում: Դատարանն այնքան է սիրում Տոմաշին, որ որոշում է կայացրել ըստ որի արգելել է քննչական մարմնին ստուգում անցկացնել Dragon Capital-ին պատկանող տարածքներում (պետական սեփականությյուն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հեկտարներով տարածքն ընկերությունը գնել է, ապա առանց թույլտվության կառուցապատման աշխատանքներ իրականացրել):

Տոմաշն իրեն հարմար գնով վերցնում է Ուկրաինիայում այն ամենն, ինչ կամենում է՝ առևտրի կենտրոններ, գյուղեր, պետության սեփականություն հանդիսացող տարածքներ և այլն:

Տոմաշի տրամադրության տակ են ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ, դատավորներ, պետական կառույցների ղեկավարներ՝ Ուկրաինայի ողջ սորոսական ցանցը,քանի որ Dragon Capital-ի ամենախոշոր ներդրողը հենց ինքը Ջորջ Սորոսն է:

Այս պայմաններում որևէ մեկը չի կարող հրաժարվել թեկուզ կոպեկներով վաճառել իր բիզնեսը Սորոսին, քանի որ բոլոր լծակներով ճնշումներ կլինեն՝ ինչպես եղավ Ուկրաինայում Ocean Plaza առևտրի կենտրոնի դեպքում՝ ակտիվիստներն ուղղակի բլոկադայի էին ենթարկել՝ պահանջելով հանել ռուսական բիզնեսն Ուկրաինայից: Արդյունքում Ocean Plaza-ն գնեց Սորոսի Dragon Capital-ը: Բնական է,դատարաններ դիմելն էլ անիմաստ է, քանի որ Տոմաշի դեպքում ուկրաինական դատարանն ունի նախադեպային որոշում՝ անգամ քննիչին է արգելված վերջինիս պատկանող տարածք մուտք գործել, ի՞նչ կարող է անել գործարարը, ով հայց ներկայացվելու պահից սորոսական ողջ ցանցի կողմից կթիրախավորվի՝որպես թալանչի, հին ռեժիմի ստրուկ և, ամենայն հավանականությամբ, հենց իրեն էլ մեղադրանք կառաջադրվի:

Ահա այսպիսի պարզ ճշմարտություններ... Սա դեռ շատ փոքր հատվածն է այն ամենի, որ տեղի է ունենում ազգային կապիտալի,պետական սեփականության և ուղղակի քաղաքացիների հարստության հետ, երբ Սորոսն իշխանություն է վերցնում երկրում:

Մենք հաճախ խոսում ենք արժեհամակարգի խնդիրներից, բայց տնտեսական բաղադրիչն էլ է շատ լուրջ, քանի որ Սորոսն իր ամբողջ գործունեությունը ծավալում է բացառապես փող աշխատելու, մինիմալ ներդրումներով մաքսիմալ բիզնես օգուտներ քաղելու համար:

Եթե կարճ ձևակերպեմ, ապա Սորոսի սիրած գործիքն է թալանչիների դեմ պայքարի անվան տակ շատ ավելի անողոք թալան իրականացնել ու ոչ միայն պետական բյուջեից ինչ-որ գումարներ գողանալ, այլ թալանել ողջ պետության և հասարակության կապիտալը: Ի դեպ, այդ ամենն անել կոռուպցիայի դեմ պայքարի, իրավահավասարության քարոզի և այլ պուպուշ ու բարի թվացող քարոզչության ներքո:

Սքրինում էլ Dragon Capital-ի Ուկրաինայում ունեցած սեփականության ընդամենը մի մասն է:

Կարծում եմ՝ մենք ոչ ժամանակ, ոչ էլ իրավունք ունենք, որ թույլ տանք մեզ հասնել այս վիճակին և թույլ տանք , որ Սորոսը Հայաստանում նույնպես անարգել հարստահարի ում ցանկանա:

Հ.Գ. Այսուհետ կանդրադառնամ Սորոսին և վերջինիս հիմնադրամի գործունեությանը հիմնականում տնտեսական վտանգների մասով»:

Նույն շարքից