Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերման է ենթարկել տեղի բնակիչներից մեկին, ով համացանցում հրապարակել է Թեհրանում ուկրաինական օդանավի խոցման պահի տեսանյութը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Fars գործակալության թվիթերյան էջում հրապարակված տեղեկատվությանը։
Պարզվում է, որ տեսանյութի հեղինակը բերման է ենթարկվել հարցաքննության համար, որի ընթացքում պարզվելու են ողբերգության հանգամանքները: ԻԻՀՊԿ-ում խոստացել են, որ հետաքննության արդյունքները կներկայացվեն հասարակությանը: