ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն այսօր ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԵՏՄ անդամակցությանը՝ հայտարարեց, որ սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար՝ դիրքավորվել և դառնալ կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև:
«Միաժամանակ ՀՀ-ին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել և բալանսավորել իր հնարավորությունները»,-ասաց նա:
Մհեր Շահգելդյանը նշեց, որ Հայաստանի հնարավորությունները կապված են ոչ միայն ԵՏՄ-ի, այլ նաև ԵՄ-ի հետ տնտեսության կապերի հնարավորությունից:
«ԵՄ գործընկերները պարզ ասում են, որ պատրաստ են դիտարկել համագործակցության հնարավորություններ, ՀՀ-ն կարող է դառնալ կամուրջ՝ ներգրավելով ԵՏՄ-ից ընկերություններ և արտահանել ԵՄ»,-ասաց նա և ամփոփեց, որ այս հնարավորությունները կան և պետք է աշխատել: