Տեսանյութեր Հասարակություն 

Հրապարակվել է հայտնի թմրավաճառ աղջկա կյանքի վերջին րոպեները /Տեսանյութ/

Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ մահացել է համացանցում հայտնի «Instagram-քիլեր» Լա Կատրինա մականունով մեքսիկացի թմրավաճառ Մարիա Գուադալուպե Լոպես Էսկուիվելը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Infobae-ին։

Հրապարակված տեսանյութում երևում է աղջկա կյանքի վերջին րոպեները, ով վիրավորվում է ստացել պարանոցի շրջանում և նստած է շենքի մոտ: Ոստիկանության սպան մոտենում է նրան և խնդրում, որպեսզի նա հանգստանա և սպասի մինչև ուղղաթիռի մոտենալը: Անվտանգության ուժերի կողմից նկարահանված մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են Լոպեսին ուղղաթիռով հոսպիտալացնում։ Նշվում է, որ նա մահացել է հիվանդանոցում։

Հատուկ գործողության արդյունքում Լոպեսը մահացու վիրավորվել է, խմբի առնվազն յոթ անդամ ձերբակալվել:

Նույն շարքից