Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտե հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:
Analitik.am-ի հետ զրույցում ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվում է Կոմիտեում. «Թե կոնկրետ որ գործի շրջանակներում թույլ տվեք այս պահին չբացահայտել»,-հավելեց նա: