Հասարակություն 

ԱՄՆ-ում ինքնաթիռը վառելիք է նետել դպրոցի խաղահրապարակ․ կան տուժածներ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Դելտա ինքնաթիռը վառելիք է նետել Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող դպրոցներից մեկի խաղահրապարակ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Ինքնաթիռը Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից թռչել է դեպի Շանհայ: Մեկնարկից մի քանի րոպե անց օդաչուն կարգավարներին տեղեկացրել է ինքնաթիռում մեխանիկական անսարքության հետ կապված արտակարգ իրավիճակի մասին:

Առավելագույն թույլատրելի վայրէջքի զանգվածը չմեծացնելու համար, օդաչուն որոշել է չօգտագործել վառելիքը, այլ կիրառել վառելիքից ազատվելու վթարային տարբերակը: Քանի որ վառելիքը թափվել է ցածր բարձրությունից, այն չի հասցրել ցրվել օդում և հայտնվել է դպրոցի տարածքում: Ավելի ուշ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել։

60 մարդ մոտ առաջացել է մաշկի գրգռվածություն և նրանք դիմել են շտապ բուժօգնության․ Տեղում ստացել են բուժօգնություն և հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել:

Նույն շարքից