Հայաստան 

Արմեն Ռուստամյանը բացատրեց, թե ինչու է Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունում նախօրոք իմացել են, որ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անհատական մոտեցում ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Այս մասին խորհրդարանական ճեպազրոյցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, երբ խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել: «Մենք նախապես գիտեինք, որ Աղվան Վարդանյանը անհատական խնդիր ուներ, մենք ըմբռնումով մոտեցանք: Որևէ խնդիր չկա, մենք ներկայացրել ենք այդ հարցի հետ կապված Դաշնակցության միասնական տեսակետը: Մենք կողմ էինք այդ պայմանագրին: Սակայն Աղվան Վարդանյանի ձեռնպահ քվեարկելու փաստը պետք չէ վերածել մեծ խնդրի: Նա մտավորական մարդ է, և ուներ իր մոտեցումները»,- ասաց Արմեն Ռուստամյանը: 



Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Պայմանագրին կողմ է քվեարկել 103, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկել, իսկ միակ ձեռնպահ քվեարկողը եղել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նույն շարքից