Հասարակություն 

Ինչ կապ ունի Ադրբեջանը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետ

Ադրբեջանական մամուլը մի քանի օրվա հարաբերական չեզոքությունից հետո սկսել է ակտիվորեն քննադատել Իրաքում ամերիկյան օդային հարվածի արդյունքում սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: Նրան մեղադրում են տասնյակ հազար թուրք-ադրբեջանցիների սպանելու, Լիբանանում զինվորական ճամբարներ ստեղծելու մեջ:

Ադրբեջանական մամուլում լույս տեսնող հոդվածներից կարելի է ենթադրել, որ հնարավոր է հենց ադրբեջանական տարածքից է օդ բարձրացրել այն անօդաչուն, որի հարվածի արդյունքում հունվարի 3-ին սպանվեց Ղասեմ Սուլեյմանին:

Հավելենք, որ վերոնշյալ հրապարակումով կիսվել է ինչպես Արցախի ԱԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը, այնպես էլ՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նույն շարքից