Հասարակություն 

Մեգան Մարքլի հայրը որոշել է ցուցմունք տալ դստեր դեմ

Մեգան Մարքլի հայրը՝ Թոմասը հայտարարել է, որ պատրաստ է դատարան ներկայանալ և ցուցմունք տալ իր դստեր դեմ: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:

Գործը վերաբերում է բրիտանական «The Mail on Sunday» թերթի կողմից Մեգանի անձնական նամակի հրապարակման հետ: Թոմասի ցուցմունքների շնորհիվ լրատվամիջոցը կկարողանա կառուցել իր պաշտպանությունը, գրում է The Daily Telegraph-ը։

Այն փաստաթղթերը, որոնք արդեն ներկայացվել են Լոնդոնի դատարան, պարունակում են տեղեկություններ հոր և դստեր միջև վատթարացող հարաբերությունների մասին այն ժամանակ, երբ տեղի է ունեցել Մեգանի և արքայազն Հարիի հարսանիքը։

Նույն շարքից