Հասարակություն 

Կեղծ էջ է բացվել պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի լուսանկարով, ԼԳԲՏ համայնքի և մուսուլմանական «կիսալուսնի» պիտակներով

Ֆեյսբուքյան օգտատեր Արթ Օհանյանն իր էջում գրում է. «Հրավիրում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն -յան, ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia -յան և բոլոր համապատասխան կառույցների ուշադրությունը։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է կեղծ էջ, որի անձնական նկարը ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի լուսանկարն է, ԼԳԲՏ համայնքի և մուսուլմանական «կիսալուսնի» պիտակներով։

Նշված արարքը պարունակում է մի շարք հակաօրինական և հակասահմանադրական գործողություններ։
Պահանջում եմ անհապաղ հայտնաբերել կեղծ էջի օգտատիրոջը և պատասխանատվության ենթարկել։

Հ.գ. Կեղծ էջը կրում է «Աննա Հակոբյան» անունը, որը չեմ բացառում, որ կապված է առաջին տիկնոջ անվան հետ։

Հ.գ. 2 Գրառում - պահանջը տարածելը կարևոր է»:

Նույն շարքից