Հայաստան 

Դավաճանը նրանք են, ովքեր մտածում են, որ ԵՏՄ անդամակցությամբ անկախության կորուստ կա և չեն եկել ԱԺ-ի չափարները ջարդելու. Լ Զուրաբյան

Այն մարդիկ, ովքեր իսկապես մտածում են, որ ԵՏՄ անդամակցությամբ անկախության կորուստ կա, իրենք են իսկական դավաճան, որ չեն եկել ԱԺ-ի «չափարները» ջարդելու. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով պնդեց, որ եթե ինքը նման հավատ ունենար, կգար կմտներ ԱԺ, կավերեր ամեն ինչ և չէր թողնի նման բան:

Ինչ վերաբերվում է ԱԺ-ի դիմաց հավաքված 10-15 հոգուն, ապա ըստ Զուրաբյանի՝ նրանք «ազնվագույն» մարդիկ են: «Նրանք հավատում են և եկել են դրա դեմ պայքարելու, իսկ ով մտածում է, որ եղել է անկախության  կորուստ և չի եկել  ջարդելու, այդ մարդիկ դավաճաններ են»,-ասաց նաև, ապա ուղղեց, թե դավաճան բառը շատ են օգտագործում, դրա համար է ասում:

«Ուզում եմ ասել, ավելի լավ է պայքարեն, եթե չեն անում, մեղքն իրենց վիզը»,-ասաց նա:

Նույն շարքից