Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը, խոսելով Արթուր Վանեցյանի և Մարիամ Փաշինյանի հեռակա երկխոսության մասին, հայտարարեց, որ Մարիամ Փաշինյնանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի տարբեր հարցերի առնչությամբ հայտնելու իր տեսակետը, այդ թվում դա անել նաև հանրային կերպով:
Ինչ վերաբերում է կարևոր տեղեկություններին, որոնք Արթուր Վանեցյանը կարող է հայտնել, Մակունցը նշեց, որ պարզաբանում պետք է պահանջեն պատկան մարմինները, կամ դրանք պետք է ներկայացնի հենց Վանեցյան. «Ես այստեղ ասելու բան չունեմ»:
Մակունցը խոսեց նաև Հրաչ Հակոբյանի հայտարարության մասին, թե Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջման փորձ է արել. «Ես չեմ կարող մեկնաբանել որևէ բան, որի հետ կապված ամբողջական տեղեկատվություն չունեմ: Փաստացի նման արձագանք կարող են տալ միայն պատկան մարմինները