Տեսանյութեր Հասարակություն 

Հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին կայանել ավտոմեքենաները

Մի խումբ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ: Քաղաքացիները փորձում են իրենց ավտոմեքենաները կայանել հրապարակում ու մոտենալ կառավարության շենքին, սակայն ավտոմեքենաները կայանելու տեղ չկա. «Ոստիկանները շատ են, թույլ չեն տալիս ավտոմեքենաները գոնե մի շարքով կայանել: Էվակուատորներով կանգնել են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Այս պահին հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք թույլ չեն տալիս վարորդներին գոնե մեկ շարքով կայանել:

Ակցիայի մասնակիցների խոսքերով, իրենք վերջին 10 տարվա ընթացքում 2-3 շարքով կայանաել են ավտոմեքենաներն ու ակցիա արել: Ոստիկանությունից նշեցին, որ պետք է ավտոմեքենաները հեռացնել. «Ակցիայի հետ ես խնդիր չունեմ, սակայն ավտոմեքենաներն այստեղ մի կայանեք, սա խախտում է: Ես հիմա կարգադրելու եմ ավտոմեքենաները հանել»:

Հարկ է նշել, որ ոստիկանությունը թույլ չի տալիս կայանել ավտոմեքենաներն այնտեղ, որտեղ վերջին տարիներին անընդհատ կայանվել են:

Ոստիկանները ժամանակ տվեցին քաղաքացիներին՝ նշելով, որ հակառակ դեպքում էվակուատորով ավտոմեքենաները կտանեն։

Նույն շարքից