Հասարակություն 

«Յանդեքսը» հարկ չի վճարում, իսկ լիցենզավորված տաքսու վարորդներին տուգանում են. Ակցիա կառավարության մոտ

Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում կառավարության մոտ: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2015-18 թվականներին տաքսու վարորդները պետտուրքեր են կուտակել, որոնց մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ զրոյացվելու են. «Չգիտես, թե ինչու, հիմա էլի հիշել են տաքսու վարորդների պարտքերի մասին: Սա առաջին խնդիրն է, որը բորբոքել է տաքսու վարորդներին, ովքեր լիցենզիա են ունեցել, սակայն այդ գումարները չեն վճարել օնլայն տաքսիների ներխուժումից հետո»:

«Օրինակ «Յանդեքս» տաքսին հովանավորված ընկերություն է, որը ներմուծել են Հայաստան: Նրանք հայտարարում են, որ տաքսի չեն, սակայն ամենուր տաքսու մասին են խոսում: Նրանք հարկ չեն վճարում: Ինչո՞ւ պետք է ոչ վճարունակ տաքսու վարորդներին տուգանեն, իսկ «Յանդեքսի» նման մոնոպոլիստ ընկերությունը, որը 60 հազար գրանցված վարորդ ունի, հարկ չվճարի»,-հավելեց քաղաքացին:

 

Նույն շարքից