Հասարակություն 

«Սիթիի» ֆուտբոլիստների համար 22 մոդելի մասնակցությամբ երեկույթ է կազմակերպվել

«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլիստների համար 22 մոդելի մասնակցությամբ երեկույթ է կազմակերպվել: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Պարբերականը գրում է, որ ֆուտբոլիստներին նման երեկույթ կազմակերպելու հնարավորություն տրվել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կողմից: Խնջույքը եղել է «Ասթոն Վիլայի» դեմ 6:1 հաշվով տոնած հաղթանակից հետո:

Հարկ է նշել, որ մոդելներ են ժամանել նաև Միլանից:

Վերոնշյալ միջացառումը կազմակերպվել է մոտը երկու ամիս, ակումբի աշխատակիցների կողմից: Երեկույթին ֆուտբոլիստների կանայք հրավիրված չեն եղել:

Նույն շարքից