Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովն ասել է, որ սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ կրակել են իր ոտքին: Երգչի խոսքերը մեջբերել է Starhit-ը:
Սերովն ընկերների հետ այցելել է սրճարան, նրանց և հյուրերի միջև բախում է տեղի ունեցել հարևան սեղանի շուրջ․ «Կռիվը սկսվեց. Նրանք դուրս եկան փողոց՝ խոսելու, այսպես ասած, տղամարդու պես: Պարզապես խոսակցությունն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ նրանցից մեկն ատրճանակ ուներ, և նա կրակեց ոտքիս»,-ասել է երգիչը։
Երգիչը հոսպիտալացվել է Վիշնևսկիի վիրաբուժության ինստիտուտ, որտեղ նրա ոտքից հանել են փամփուշտը։
Սերովը հավելել է, որ գտնվում է բժիշկների հսկողության տակ, սակայն ոստիկանությանը չի դիմել։