Քաղաքական Միջազգային 

Թրամփը «շան տղա» է անվանել գեներալ Ղասեմ Սուլեյմանիին

ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան օդային հարվածի արդյունքում Բաղդադում սպանված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին «շան որդի» է անվանել: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

«Մարդկանց մեծ մասը ոտք ու ձեռք չունեն այդ շան տղայի պատճառով»,-հայտարարել է Թրամփը Վիսկոնսին նահանգում իր աջակիցների հետ հանդիպմանը:

Թրամփի խոսքերով, ամերիկացի դեմոկրատների համար նշանակություն չունի այն, որ Սուլեյմանին «սպանել է հարյուր հազարավոր մարդկանց»:

ԱՄՆ նախագահը վստահ է՝ եթե հրաժարվեին լիկվիդացնել Սուլեյմանիին, ընդդիմադիրները կրկին ասելիք կունենային:

Նույն շարքից