«Մոսկվա Սիթի» առևտորի կենտրոնում անհայտ անձը պատանդ է վերցրել կնոջ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իրավապահներին:
ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից փոխանցել են, որ հանցագործի ձեռքին դանակին նմանվող իր է եղել, որով նա սպառնացել է վնասել պատանդին: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ, որոնք ձերբակալել են հանցագործին ու ազատ արձակել կնոջը:
Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:
Նախնական տեղեկություններով, հանցագործը ֆինանսական խնդիրներ է ունեցել և փորձել է այդկերպ լուծել իր հարցերը: