Բուժքույր Հոլլի Գրեյսը հայտնվել է քննադատության բուռն ալիքի տակ այն բանից հետո, երբ TikTok հավելվածում նկարահանված տեսանյութում նախազգուշացրել է այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ամուսնությունից առաջ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները: Այս մասին գրում է Business Insider-ը։
«Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից խուսափելու լավագույն միջոցը սեռական հարաբերություն ունենալն է հարսանիքից հետո: Պարզապես ճշմարտություն»,-ասել է նա։ Բացասական մեկնաբանությունների մեծ քանակի պատճառով բուժքույրը հեռացրել է տեսանյութը, սակայն այն հասանելի է Twitter-ում։
Օգտատերերից շատերն անհեթեթություն են համարել նման դիրքորոշումը, քանի որ, նրանց կարծիքով, կանայք և ամուսինները կարող են փոխվել, ինչը նշանակում է, որ նրանք կարող են դառնալ վարակի փոխանցող: Ոմանք կասկածի տակ են առել Գրեյսի իրավունքը և դիմել են կլինիկայի ղեկավարությանը, որտեղ նա աշխատում է:
Գրեյսը, ի պատասխան քննադատության, ասել է, որ չի ցանկանում որևէ մեկին ամոթանք տալ․ «Ես նկարահանել եմ այդ տեսահոլովակը, որպեսզի օգնեմ աղջիկներին հասկանալ, որ մեկ զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունն ունի իր առավելությունները»,-ասել է նա: