Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, հյուրերին և մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է.
«Վերջին տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության և Եվրասիականտնտեսական միության միջև ինտեգրացիոն համագործակցությունն անընդմեջզարգացել և հասել է իր գագաթնակետին սույն թվականի հոկտեմբերի 10-ին՝Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, ԲելառուսիՀանրապետության և Ղազախստանի Հանրապետության Նախագահների կողմից՝Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետությանանդամակցության պայմանագրի ստորագրմամբ:
Այսօր համաշխարհային տնտեսության զարգացման միտումների ևփոփոխությունների տեսանկյունից ինտեգրացումը դարձել է երկրների միջևհամագործակցության հիմնական և հեռանկարային ուղղություններից մեկը՝հատկապես հաշվի առնելով զարգացման զգալի ներուժը, ինչը և նախատեսվում էԵվրասիական տնտեսական միության շրջանակում:
Պետք է մեծ գոհունակությամբ նշեմ, որ բոլոր միջոցառումները, որոնք«ճանապարհային քարտեզով» նախատեսված էին իրականացնել մինչ ՀայաստանիՀանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուպայմանագրի ստորագրումը, ի ուրախություն մեր բոլորի, կատարված են: Այժմիրականացվում են նպատակաուղղված աշխատանքներ այն բոլոր կետերի կատարմանուղղությամբ, որոնք պետք է իրականացվեն անդամակցությունից հետո:
Մասնավորապես, անհրաժեշտ է ծանոթացնել մեր գործարար հանրությանն այն նորհնարավորություններին և կանոնակարգումներին, որոնք առաջանում ենԵվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Դրան էլնվիրված է մեր այսօրվա միջոցառումը:
Կցանկանայի հատկապես նշել, որ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիականտնտեսական միությանն անդամակցության համար անհրաժեշտ միջոցառումներիծրագրի, այսինքն՝ «ճանապարհային քարտեզի» մշակման և իրականացմանուղղությամբ այս կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետներիհետ համատեղ կատարվել է հսկայածավալ աշխատանք:
Կցանկանայի նաև ընդգծել տիկին Վալովայայի անձնական մեծ ներդրումն այսաշխատանքների իրականացման գործում:
Վստահ եմ, որ այսօրվա քննարկումները կօժանդակեն մեր գործարարներին՝տնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների ընդլայնման ևփոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման առումով»: