Նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտություն չկա, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում իր ամենամյա ուղերձի ընթացքում, փոխանցում է Լենտան։
«1993-ի սահմանադրության ներուժը չի սպառվել»,-ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ նախագահը հայտարարել է մի շարք փոփոխություններ կատարելու նպատակահարմարության մասին։ Այդկերպ, ըստ նրա, սահմանադրական մակարդակով պետք է արգելել «բարձր պաշտոններ» զբաղեցնել այն անձանց, ովքեր ունեն օտարերկրյա քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն։ Խոսքը նախարարների, մարմինների ղեկավարների, դատավորների, կառավարության նախագահի մասին է։
«Գտնում եմ, որ անհրաժեշտ է Սահմանադրության մեջ ուղիղ ամրագրել, որ նվազագույն աշխատավարձը չի կարող ցածր լինել կենսապահովման նվազագույն մակարդակից»,-հավելել է նախագահը: