Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահի կողմից Դաշնային ժողովին ուղղված հաղորդագրությունից հետո ասել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին՝ միասին աշխատելու համար, «չնայած ամեն ինչ չէ, որ ստացվել է»:
Ռուսաստանի ղեկավարն ասել է նաև, որ մոտ ապագայում հանդիպում կունենա Կառավարության յուրաքանչյուր անդամի հետ: Մինչ այդ նա խնդրել է, որ ամբողջությամբ կատարեն իրենց պարտականությունները։