Իրանի նախագահ Հասան Ռոհանին անհեթեթություն է անվանել Իսլամական Հանրապետության՝ միջուկային զենք ձեռքբերելու ծրագրերի մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը:
«Այն, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռքբերել ոչ այլ ինչ է, քան կրկնվող անհեթեթություն»,-ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալը շրջելի է, և այդ ուղղությամբ իրականացվող բոլոր գործողություններ վերահսկվում է Միջուկային էներգիայի գործակալության կողմից։