Քաղաքական Միջազգային 

Ով է փոխարինելու Դմիտրի Մեդվեդևին. Ամենահավանական թեկնածուները

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել:

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված խոսքը՝ այն բնութագրելով որպես եղածներից ամենաուժեղը: Հենց այդ ուղերձից հետո ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց:

Սիմոնյանը սոցկայքի իր էջում իր հետևորդներին առաջարկել է ընտրել ՌԴ հաջորդ վարչապետին:
Հարցման մասնակիցների 32 տոկոսը ցանկանում են վարչապետի պաշտոնում տեսնել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, 14 տոկոսը՝ Կուդրինին, 10 տոկոսը՝ կրկին Մեդվեդևին, 7 տոկոսը՝ Դյումինին:

Թե ով կլինի ՌԴ նոր վարչապետը, այս պահին թերևս գիտի միայն Պուտինը:

Նույն շարքից